Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մի անհայրենիք, ծախու ճիվաղի գլխավորությամբ, արդեն մեր երկիրն են դրել վաճառասեղանին

Մի անհայրենիք, ծախու ճիվաղի գլխավորությամբ, արդեն մեր երկիրն են դրել վաճառասեղանին
24.01.2024 | 09:16

Բարեկամս պատմում է, որ օրեր առաջ ականատեսն է դարձել մի խումբ կենդանիների, որոնց ինքը մի ժամանակ իր հայրենակիցն էր համարում, զրույցին։ Ահա, թե ինչ է պատմում նա։

«Տարբեր կենցաղային մեծ ու փոքր հարցերի քննարկումից հետո զրույցի թեման շուտով դառնում են Արցախը, արցախցիները։ Մեկն ասում է` տարիներ շարունակ էդ ղարաբաղցիները ոչինչ չէին անում, մեր փողերով, մեր բյուջեի հաշվին լափելով էին ապրում։ Հիմա էլ եկել են մեր վզներին նստել ու դժգոհում են, որ լավ չեն ապրում։

Մյուսը լրացնում է` իրենց ողջ ռազմական տեխնիկան տվել են թուրքերին, իրենք դուրս եկել Ղարաբաղից...

ՈՒ այսպես, հանգիստ, իրենք իրենցից գոհ ու հպարտ, բայց արցախցիներից դժգոհ, բամբասում են այս կենդանիները` առանց իրենց հարց տալու, թե մինչ այդ, առանց Հայաստանի բյուջեի, հազարամյակներով ինչպես էին ապրում ու հայեցի պահում Արցախը, անգամ դարերով անկախություն պահպանում` որպես մելիքություններ, երբ Հայաստանը վաղուց վերացած էր որպես պետություն։ Իսկ խորհրդային 70 տարում էլ, գտնվելով Ադրբեջանի կազմում, առանց Հայաստանի բյուջեի օգնության, կարողացել էին ծաղկուն երկիր կառուցել` ունենալ հայկական պետական թատրոն, ազգային պետական համույթներ, հայկական դպրոցներ, զարգացած տնտեսություն` գյուղատնտեսություն ու արդյունաբերություն։

Ցավն այն չէ, որ սրանց ընտրած ու վերընտրած անհայրենիք տականքը պայմանավորված պատերազմում սպանել է տվել նաև սրանց հարևանների ու ընկերների զավակներին և թշնամուն նվիրել Արցախի մի մասը։ Հետո դարավոր ոսոխի հետ նույն պայմանավորվածությամբ թշնամուն ծախել նաև մինչ այդ Արցախից փրկված վերջին հողակտորն, ու ողջ ժողովրդին, որոնք ՀԱՅ են, դարձրել անտուն, գաղթական։

Այլ ցավն այն է, որ սրանք իրենց ուղեղիկի ծալքերով պարզել են ու դժգոհեւմ են, որ Արցախում եղած-չեղած մի քանի տասնյակ տանկերը, հրանոթները և այլ զինտեխնիկան, որոնք փաստորեն մնացել էին առանց զինամթերք, բաժին է հասել թշնամուն։ Այսինքն` աշխարհից մոտ մի տարի լիովին կտրված, որևէ մեկից առանց օգնության մնացած, շրջափակման, պաշարման մեջ սոված գոյատևող «էդ ղարաբաղցիներն» անզինամթերք մնացած իրենց մետաղի ջարդոնով մինչև վերջին զինվորը չեն կռվել իրենցից բազմիցս ուժեղ և մինչև ատամները զինված ոսոխի դեմ ու վերջում, կենդանի մնացածներով, այդ անվառելիք մնացած տանկերն ու մյուս տեխնիկան չեն շալակել ու իրենց հետ բերել Հայաստան։

ՈՒ մեծագույն ցավն այն է, որ այսպես շարունակ բամբասում են տղամարդիկ, որոնք մարդահամարի ժամանակ հաշվառվում են որպես մարդ։ Սրանք կարողանում են տեսնել արցախցիների` թշնամուն անցած ռազմական տեխնիկան, որոնց ստվար մասը, ի դեպ, Արցախյան 1991-1994 թթ. պատերազմում թշնամու դեմ կռվող հենց այդ նույն արցախցիներն էին առգրավել ազերներից։

Ավելին` օրուգիշեր աչք էին խոթում, թե` Արցախ ենք ազատագրել, բայց չգիտեին, որ այդ տարիներին Արցախում զենքը ձեռքին թշնամու դեմ մշտապես կռվում էին 27-30 հազար արցախցիներ և 3 հազար հայաստանցի իրոք հայրենասեր ու նվիրյալ քաջորդիներ, որոնց մի քանի ամիս հետո փոխարինում էին 3 հազար այլ նվիրյալ հայաստանցիներ։ ՈՒ այսպես, իրար փոխարինելով, 14-15 հազար հայաստանցի կամավորներ արցախցիների հետ թիկունք-թիկունքի քաջաբար, անձնվեր կռվել են ոսոխի դեմ, որովհետև նրանք ազգի սերուցքն էին, ու հազարավորներն իրենց կյանքի գնով են ազատագրել ու պաշտպանել Արցախը։

Վերոհիշյալ այս բամբասասերներն այդ ամենը չգիտեն, նրանք գիտեն միայն, որ Արցախի եղած-չեղած զինտեխնիկան բաժին է հասել թուրքին, բայց չգիտեն, չեն տեսնում, չեն հասկանում, որ վերջին երեք տարում թշնամուն են մնացել 140 հազար արցախցիների հայրենի օջախները, նրանց ողջ տունուտեղը, ունեցվածքը, հարազատների, նախնիների գերեզմանները, այդ մարդկանց մանկությունը, պատանեկությունը, առաջին սերն ու մանկան առաջին գեղգեղանքը` հարազատ հարկի տակ, իրենց ողջ կյանքը` դժվարություններով, դառնություններով, ուրախություններով ու ապագայի մասին գունեղ երազանքներով լի։ ՈՒ այդ ամենի հետ միասին թշնամուն է մնացել մի ողջ հայրենիք, որն անգին է, տրիլիոններ արժե և որտեղ հազարամյակներ շարունակ հայեր, իրենց նախնիներն են ապրել...

ՈՒ այսպես օրերով դժգոհում ու բամբասում են մարդիկ, որոնց աչքի առաջ մի բուռ ապազգային մոլախոտեր` մի անհայրենիք, ծախու ճիվաղի գլխավորությամբ, արդեն իրենց երկիրն են դրել վաճառասեղանին, և վաղն արդեն իրենք են դառնալու անտուն ու գաղթական»։

Gev Naivo

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ